№ 23 (1114)
19 июня 2015 г.

Экономическая газета Армении
Armenian Business Newspaper

Иран начинает пробный экспорт газа в Грузию через Армению Иран заключил пробное соглашение об экспорте газа в Грузию через территорию Армении. Об этом сообщил министр нефти Ирана Биджан Зангане по итогам...
До 10 августа будет прекращена подача газа в Армению Газотранспортная компания Грузии официально оповестила компанию "Газпром Армения" о временном прекращении подачи российского природного газа в...
ru am en

Пресс-релизы

13:01 19.06.2015
Вернуться назад

Շուրջ 70 ընկերություն կմասնակցեն ԴիջիԹեք բիզնես ֆորումին


Շուրջ 70 ընկերություն կմասնակցեն ԴիջիԹեք բիզնես ֆորումին

Հունիսի 19-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկում է 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Երկօրյա ֆորումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշում է.  «ԴիջիԹեք բիզնես ֆորումն առանձնակի կարևոր միջոցառում է: Այն մի հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Ֆորումի շրջանակներում ՏՏ ընկերությունները ներկայացնում են իրենց կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումները, միաժամանակ ծանոթանում բիզնես ոլորտի կարիքներին»:

Խոսելով այն մասին, որ ՏՏ լուծումները դժվարությամբ մուտք գործում տնտեսության  այլ ոլորտներ, ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանն առանձնացրեց երեք հիմնական պատճառ. «Առաջինը՝ տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է որոշակի ռիսկեր, ուստի որոշ ընկերություններ, ռիսկերը գնահատելով, զգուշավոր են մոտենում ՏՏ ներդրումներին: Բացի այդ, ոչ բոլոր ընկերություններն են պատրաստ ներդրումներ կատարել: Երրորդ և հիմնական պատճառը՝ դա էլեկտրոնային գրագիտության պակասն է, որը մեր երկրում, ցավոք, արդիական է: Նույնիսկ շրջանավարտներն ուսուցման ընթացքում համապաստասխան գրագիտություն ձեռք չեն բերում և ընտրում են վերապատրաստման ճանապարհը»:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Կոնվերս բանկը հովանավորում է բիզնես ֆորումը: «Անցյալ տարի Կոնվերս բանկը ներկայացնում էր Հայաստանում առաջին անգամ կիրառվող մոբայլ բենքինգի և մոբայլ առևտրի լուծումները: Այս տարի մենք արդեն կներկայացնենք այդ լուծումներիի առաջընթացը», - ասաց Կոնվերս բանկի Ռազմավարական և բիզնես զարգազման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը:

Տեխնոլոգիական ֆորումին  մասնակցում են շուրջ 70 ընկերություն  ՏՏ ոլորտի  և բիզնեսի այլ բնագավառներից, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ:  Մասնավորապես՝ միջոցառման հովանավոր «Կոնվերս բանկ», գործընկերներ  «Ֆորում բիզնես կենտրոն», «Ռոսգոսստրախ Արմենիա», «VX Soft», տեխնիկական գործընկեր՝ «Արմենթել»՝ «Բիլայն» ապրանքանիշով,  ինչպես նաև  ՀՀ Առողջապահության, Արդարադատության և Ֆինանսների նախարարություններ, ՀՀ Կենտրոնական բանկ, «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «ԱյՅուՆեթվորքս», «Ինստիգեյթ», «Օրակլ Արմենիա», «Սիքյուջի», «Լայմ Տեխ», «ԷԿԵՆԳ»,  «Գրանթ Թորնթոն», «Էլեկտրոնային կառավարում. Էստոնիա», «Նասդաք Օէմէքս Արմենիա», «Յուքոմ», «Յունիդո» (ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն), «Բրիտանական խորհուրդ», «Հայաստանի ամերիկյան համալսարան» և այլ ընկերություններ:

Բիզնես ֆորումը ներառում է ցուցահանդեսային մաս և մասնագիտական քննարկումներ հետևյալ թեմաներով՝

  • Բիզնեսի աջակցման ծառայություններ ՏՏ ոլորտի համար
  • Տեխնոլոգիական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար
  • Էլեկտրոնային կառավարում 
  • Տեխնոլոգիաները կանաչ տնտեսության համար
  • Տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտի համար
  • ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները բժշկության և առողջապահության ոլորտում
  • Կիբեր անվտանգություն

Ի դեպ, այս տարի տեխնոլոգիական լուծումներ կիրառող ոչ ՏՏ ոլորտի 10 ընկերությունների անակնկալ է սպասվում: Հունիսի 20-ին առաջին անգամ ֆորումի շրջանակներում տեղի կունենա մրցանակաբաշխություն: «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը տարբեր անվանակարգերով կշնորհվի այն ընկերություններին, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են առաջատար տեխնոլոգիական լուծումներ:






Оставить комментарий
Ваше имя*
Ваш комментарий*
Введите символы с картинки:*

Курсы валют

=478.38 AMD
=573.43 AMD
=8.23 AMD
=645.77 AMD
=193.28 AMD
Смотреть все
Скрыть
Ереван °C°C


Архив опросов


Бизнес-предложения от зарубежных компаний

Перечень крупнейших налогоплательщиков Армении

Справочная информация

Все банки и кредитные организации Городские службы On-line табло аэропорта "Звартноц" Курьерские службы Гостиницы Регионы Армении Правительство Армении Законодательство Армении Законодательство СНГ